Հունաստանի հետ միջկառավարական համաձայնագրի հիման վրա Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման հանրաքվեն ավարտվել է կիրակի, տեղական ժամանակով 19։00-ին։ Պետական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 34,59 տոկոս՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Եթե վերջնական տվյալներով եւս մասնակցությունը 50 տոկոսից պակաս լինի, հանրաքվեն կհամարվի չկայացած։

Հանրաքվեն անցկացվում էր ավելի քան 3000 տեղամասերում՝ 80 համայնքներում եւ Սկոպյե քաղաքում։ Քաղաքացիներին առաջարկվում էր պատասխանել մեկ հարցի․ «Համաձա՞յն եք արդյոք ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ ընդունելով Մակեդոնիայի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ համաձայնագիրը»։