Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները փետրվարի 8-ի կեսօրին Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 38-ամյա Էդուարդ Մ.-ին. նա 2005 թ. օգոստոսի 26-ից Մինսկի Լենինսկի շրջանի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելով մահ առաջացնելու եւ կողոպուտի մեղադրանքներով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն բնակարանից հայտնաբերվել է նրան պատկանող, ջնջված համարներով «ՏՏ» ատրճանակ` 6 փամփուշտով:
Ատրճանակն ու փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Էդուարդ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:




























