Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը ասել է, որ մտադիր չէ Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիից ներողություն խնդրել միջադեպի համար, որը տեղի է ունեցել 2006թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում:

«Ինձ սադրեցին: Չեմ հպարտանում, թե ինչպես եմ դրան արձագանքել, բայց ներողություն չեմ խնդրի, որովհետեւ դա սադրանք էր:

Եթե ես ներողություն խնդրեի, դա կնշանակեր իմ մյուս այտն էլ դեմ տալ ապտակի համար:

Դա իմ կարիերայի, իմ կյանքի մի մասն էր: Կյանքում լինում են պահեր, որոնք միշտ չէ, որ հաճելի են»,- Զիդանի խոսքերն է մեջբերել  ֆրանսիական «Էկիպը»: