Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովը (Data Protection Commission, DPC) կարող է 1,6 մլրդ դոլարով տուգանել Facebook խոշորագույն սոցցանցին՝ աշխարհով մեկ 50 մլն օգտատերերի տվյալների նոր արտահոսքի համար՝ տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Հանձնաժողովն արդեն սկսել է հետաքննությունը, ինչի համար Facebook-ից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջել։
GDPR-ը ԵՄ-ի իշխանություններին թույլատրում է ֆիքսված (մինչեւ 20 մլն եվրո) կամ շրջանառության եկամտի 4 տոկոսի չափով (այստեղից էլ 1,6 մլրդ դոլարը) տուգանել ընկերություններին, եթե համարում է, որ բավարար միջոցներ չեն կիրառվել տվյալների պաշտպանության համար։ Սակայն ոլորտին անհանգստացնում է օրենքի այն կետը, որում ասվում է 2 տոկոս տուգանքի մասին, եթե արտահոսքի մասին ժամանակին՝ այսինքն 72 ժամվա ընթացքում չի տեղեկացվել։ Տեսականորեն Facebook-ը կատարել է այս պահանջը, սակայն DPC-ն պնդում է, որ հաղորդագրության մեջ աղբյուրի եւ արտահոսքի չափերի մասին բավարար տեղեկատվություն չկա։




























