Առեւտրային տարաձայնությունները եւ տուրքերի սահմանումը սկսում են ազդել գլոբալ աճի հեռանկարի վրա։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը՝ կոչ անելով երկրներին լուծել իրենց տարաձայնությունները եւ բարեփոխել առեւտրային կանոնները՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ընդ որում՝ նա նշել է, որ տնտեսական աճն այս տարի 2011թ․-ից ի վեր ամենաբարձր մակարդակի վրա է եղել, սակայն առաջընթաց չի նկատվել, քանի որ քիչ երկրներ են ընդգրկված եղել այդ գործընթացում։
Նա հավելել է, որ այն դեպքում, երբ ԱՄՆ-ում հարկերի կրճատման եւ ֆինանսական պայմանների պարզեցման շնորհիվ աճ է գրանցվել, եվրոգոտում եւ Ճապոնիայում նկատվել են դանդաղեցման նշաններ։ Չինաստանն էլ է գրանցել աճի դանդաղում, ինչն ավելի կխորանա ԱՄՆ-ի հետ առեւտրային վեճերի հետեւանքով։



























