Tesla-ի բաժնետոմսերը NASDAQ բորսայում գործարքների սկզբում թանկացել են 16,42 տոկոսով՝ հասնելով 308,25 դոլարի՝ մեկ բաժնետոմսի համար։
Սեպտեմբերի 28-ի գործարքի ընթացքում անմիջապես բորսայի բացվելուց հետո Tesla-ն ընկել էր 11,96 տոկոսով։ Ըստ CNN-ի՝ դա կապված է Արժեթղթերի հանձնաժողովի կողմից Իլոն Մասկի դեմ հայցերի հետ, ով մեղադրվում է բաժնետերերին թյուրիմացության մեջ գցելու մեջ։
Tesla-ի բաժնետոմսերի անկումը կարող է լուրջ խնդիր դառնալ ընկերության համար, քանի որ նրան շտապ գումար է անհրաժեշտ 1 միլիարդ դոլար պարտքը վճարելու համար։



























