Աբու-Դաբիում ավարտվեց Ռուսաստան-Իրան ֆուտբոլային ընկերական հանդիպումը: Ոչ այնքան դիտարժան հանդիպումը անսպասելի հանգուցալուծում ունեցավ խաղի վերջին` 90-րդ րոպեին, երբ Իրանի հավաքականի կիսապաշտպան Մոհամադ Հալաթբարին գրավեց ռուսների դարպասը եւ մեր հարավային հարեւանները հաղթեցին 1-0 հաշվով:

Այսպիսով, մարտի 26-ին «Եվրո-2012»-ի շրջանակներում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Ռուսաստանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընկերական հանդիպումներում: