Բաքվի արվարձանում բեռնատար գնացքը հարվածել է ուղեւորատար ավտոբուսին։ Այս ողբերգական դեպքի հետեւանքով 13-ամյա դեռահաս է մահացել՝ տեղեկացնում է haqqin.az-ը։

Վթարի հետեւանքով վիրավոր եւս երկու երեխաների վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ տուժել է 26 մարդ։ Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։