ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մերձավորներին եւ երկրպագուներին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը՝ հանրահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհի համար հանդիսանում է երկու մեծ մշակույթների՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի հոգին եւ ձայնը։ Նա շատ տարիներ հավաքել է լեցուն դահլիճներ մեր երկրում։ Խորին ցավակցություններս երգչի մերձավորներին, ինչպես նաեւ նրա բոլոր բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»,- գրել է Մեդվեդեւը Facebook-ի իր էջում։
Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։




























