Թուրքիայում ֆուգասի պայթյունից, որը տեղադրված է եղել ճանապարհին, զոհվել է չորս մարդ է եւ եւս տասը վիրավորվել են։

«Reuters» գործակալության հաղորդմամբ, դեպքը պատահել է այն պահին, երբ մի խումբ աշխատավորներ ավտոբուսով ուղեւորվելիս են եղել աշխատավայր՝ Շիռնակ նահանգը, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում։

Նշենք, որ նույն գավառում 1984 թվականին Քրդական աշխատավորական կուսակցության պարտիզանական գործողությունների հետեւանքով զոհվել էր ավելի քան 40 հազար մարդ։ Շիռնակը մեծամասամբ բնակեցված է քրդերով։ Ֆուգասը այն պայթուցիկն է, որից հաճախ օգտվում են քուրդ ապստամբները։