Ռուսաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը, մեկնաբանելով Ռուսաստանի պարտությունը Իրանից (0:1), հույս է հայտնել, որ Հայաստանում ռուսական ընտրանին բոլորովին այլ խաղ կցուցադրի: «Երեւանում մենք ավելի արագ ֆուտբոլ կցուցադրենք, ավելի ագրեսիվ կխաղանք: Մենք շատ ենք ցանկանում անցնել «Եվրո-2012»,- ասել է Արշավինը, գրում է Sports.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե Հայաստանի նախագահը խնդիր է դրել անպայման հաղթել Ռուսաստանի հետ խաղում:
Նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները հանդիպելու են մարտի 26-ին Երեւանում, իսկ պատասխան խաղը կայանալու է Մոսկվայում (հունիսի 4-ին):




























