Բելառուսական Գոմել քաղաքում ձերբակալավել է Հայաստանի մի քաղաքացու, որն իր բնակարանում հացաբուլկեղենի ընդհատակյա արտադրամաս էր բացել:
Գոմելի ոստիկանությունից հայտնել են, որ բնակարանում, որտեղ ապրում էր 23-ամյա հայաստանցին, խուզարկության ժամանակ առգրավվել են 156 բլիթ, նաեւ խաչապուրի եւ «հացով նրբերշիկ»: Հայաստանի քաղաքացին հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվել է ապօրինի հիմունքներով, առանց թույլտվության: Առայժմ ընդհատակյա հացթուխի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, թեեւ չի բացառվում, որ քր.գործ հարուցվի:



















