ԱՄՆ-ի հետ բանակցությունները եւ միջուկային զինաթափման թեման ղեկավարող ԿԺԴՀ փոխարտգործնախարար Ցոյ Սոն Խիին հինգշաբթի նկատել են Պեկինի միջազգային օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Փհենյանից: Kyodo-ն, իր աղբյուրներին վկայակոչելով հաղորդում է, որ դիվանագետը ապամիջուկայնացման թեմայով բանակցություններ կվարի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով, Ցոյ Սոն Խին կարող է Չինաստանից հետո նաեւ խորհրդատվությունների համար Ռուսաստան այցելել:
Kyodo-ի աղբյուրները չեն բացառում նաեւ այն, որ ԿԺԴՀ ԱԳ փոխնախարարը Չինաստանում կհանդիպի ԱՄՆ պետդեպարտամենտի ԿԺԴՀ քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունի հետ: Սպասվում է, որ նա Փհենյանից Պեկին կժամանի հոոկտեմբերի 8-ին, որտեղ մասնակցելու է պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի մասնակցությամբ բանակցություններին:
Ցոյ Սոն Խին ԿԺԴՀ դիվանագիտության վետերան է, ԱՄՆ-ի մասնագետ: Նա մասնավորապես մասնակցել է ԿԺԴՀ միջուկային ծրագրի հարցով վեցակողմ բանակցություններին, ակտիվորեն ներգրավված է ամերիկյան ներկայացուցիչների հետ շփումներում:




























