Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհդի երեւանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովայի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր:

Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարեւորագույն բարեփոխումներին եւ Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը եւ ընդգծել, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի գերակայության հիման վրա:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին: