Քննիչները Պակիստանի Կարաչի քաղաքում պաղպաղակ վաճառողի բանկային հաշվի վրա միլիարդավոր ռուպի են հայտնաբերել, որոնց մասին դրանց տերը չի իմացել՝ տեղեկացնում է Carbonated.TV-ը։
Մուհամմադ Աբդուլ Կադիրի հաշվին 2,3 միլիարդ ռուպի է եղել այն դեպքում, երբ նա օրական 4 դոլար էր աշխատում։ Նրա խոսքերով՝ ինքը ոչինչ չի իմացել այդ մասին, հաշիվը անձնագրի պատճենով են բացել։
«Ես աշխարհի ամենաանհաջողակ մարդն եմ։ Երբ իմացա, որ իմ հաշվին այդքան գումար կա, այն այլեւս չկար»,- ասել է նա։
Հետաքնության ընթացքում պարզվել է, որ նման հաշիվներ շատ կան, եւ այդ կերպ «փողեր են լվացվում»։ Այս սխեմայի ստեծմանը մասնակցելու մեջ մեղադրվում է նաեւ Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարին։




























