Ռուսական թրոլները, փորձելով հակասություն սերմանել արեւմտյան երիտասարդության շրջանում, հայտնի սոցցանցերում գաղտնի քարոզչություն են իրականացնում՝ ուղղված բրիտանացի դեռահասների դեմ՝ փորձելով ուղղորդել նրանց՝ տեղեկացնում է The Times-ը։
Ամերիկացի հետազոտողները հայտնել են, որ ֆեյք-տեղեկատվությունը տարածվում է Twitter-ում, Youtube-ում, Instagram-ում եւ Tumblr-ում։
Ֆեյք-օգտատերերն իրենց ներկայացնում են Հարի Փոթերի մասին գրքերի, Էմմա Ուոթսոնի մասնակցությամբ ֆիլմերի եւ ամերիկյան բանաստեղծուհի Սիլվիա Պատի ստեղծագործությունների երկրպագուներ։
Բացի այդ, թրոլինգով զբաղվող եւ Կրեմլի կողմից ֆինանսավորվող Youtube-ալիքները ապատեղեկատվություն էին տարածում Սոլսբերիում Սկրիպալների թունավորման մասին՝ գրում է The Times-ը։




























