«Օսկար»-ի երկակի թեկնածու Անդրեյ Զվյագինցեւը մտադիր է ֆիլմ նկարահանել Հայրենական մեծ պատերազմի եւ Լենինգրադի բլոկադայի մասին՝ տեղեկացնում է ՖԱՆ-ը։ Այդ մասին նա պատմել է «Ռոդինա» կինոթատրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ելենա» եւ «Լեւիաֆանա» ֆիլմերի հատուկ ցուցադրությունը։
Ծրագրվում է, որ կինոնկարը կազմաված կլինի երեք նովելներից, որոնցից մեկի իրադարձությունները կկատարվեն շրջափակված Լենինգրադում։ Ֆիլմը կպատմի հասարակ մարդկանց ճակատագրերի մասին։
Զվյագինցեւի խոսքերով՝ գլխավոր խնդիրն է ցույց տալ, որ պատերազմը հերոսության դաշտ չէ, այլ՝ իսկական սարսափ։ Ռեժիսորն ուզում է ներկայացնել սարսափելի իրավիճակում սովորական մարդու կյանքը։




























