Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժից եւ ցունամիից հետո փլատակների տակ է մնում ավելի քան 150 հազար մարդ, հայտնում է Bernama գործակալությունը:

Երկրի իկշխանությունների տեղեկություններով՝ տարերքը ավերել է ավելի քան 65,7 հազար տներ:

Սուլավեսիում սեպտեմբերի վերջին տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ, որից հետո կղզու ափին ցունամի էր առաջացել: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 1,5 հազար մարդ: