Չորեքշաբթի օրը կայացած ընկերական հանդիպումներից առավել մեծ հետաքրքություն էր առաջացնում Արգենտինա-Պորտուգալիա հանդիպումը, քանի որ միմյանց էին հանդիպելու երկու  հավաքականների առաջատարներ Լիոնել Մեսին եւ Քրիշտիանու Ռոնալդուն: Այս միկրոմրցամարտում հաղթանակ տարավ Մեսին, ով նախ գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ապա հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոց հարվածով հաղթանակ բերեց Արգենտինայի հավաքականին:

Արգենտինա - Պորտուգալիա 2-1

Գնդակներ` Դի Մարիա 14 (1:0), Ռոնալդու, 21 (1-1), Մեսի, 90` 11 մետրանոց, (2-1)




Ֆրանսիայի հավաքականը Քարիմ Բենզեմայի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց բրազիլիացիներին:

Ֆրանսիա-Բրազիլիա 1-0

Գնդակներ` Բենզեմա, 55 (1-0)



Մարտական ոչ-ոքի ավարտվեց երկու սկզբունքային մրցակիցների մրցավեճը` Գերմանիա-Իտալիա:

Գերմանիա - Իտալիա 1-1

Գնդակներ` Քլոզե, 13 (1-0), Ռոսի, 81 (1-1)