Հազարավոր զատիկներ լցվել են Մեծ Բրիտանիայի բնակիչների տները՝ ձմեռելու համար՝ տեղեկացնում է The Sun-ը։
Նշվում է, որ ամառը շատ շոգի պատճառով երկրում կտրուկ աճել է առլեքին տեսակի զատիկների թիվը, իսկ ցրտերի մոտենալուն պես միջատները սկսել են տաք տեղ փնտրել։
Թվիթերի օգտատերերը զատիկների «գրոհի» լուսանկարներ են տեղադրել։
Զատիկների առատությունից բողոքում է հատկապես Ուելսը։




























