24-ամյա Էնրիկե Օլսեն դե Ասումպչաոն, ով ակամայից դարձել է վայրի լամաների գրկախառնության տեսարանի ականտեսը, կարողացել է ժամանակին ֆիքսել այդ հրաշալի պահը, հաղորդում է Daily Mail-ը:

Հյուսիսային Չիլիում Ատակամա անապատից մի փքր հեռու վիգոնի լամաներն անսպասելի գրկախառնվել են այն պահին, երբ պատրաստ էին ազդեցության գոտու համար պայքարի բռնվել:

Բրազիլացի լուսանկարիչը պատմել է, որ նկարներն արել է մայրամուտի ժամանակ, ինչը ոսկեգույն է դարձրել կենդանիների ուրվապատկերները:

Նա պատմել է, որ մեքենայով լեռ էր բարձրանում, երբ լամաները փակել  են նրա ճանապարհը եւ պատրաստվել են կռվել տարածքի համար: