Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Երեւանը կառուցողական մոտեցում կորդեգրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա փուլերում: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

«Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի տարածքային ամբոջականության սկզբունքի հիման վրա, եւ պաշտոնական Բաքվի տեսակետն այդ հարցում չի փոխվել»,- հայտարարել է Ազիմովը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հնարավորությանը, Ազիմովը նշել է, թե թուրք առաջնորդները, այդ թվում՝ նախագահ Գյուլը, վարչապետ Էրդողանը եւ արտգործնախարար Դավութօղլուն քանիցս հայտարարել են, թե սահմանները չեն բացվի, քանի չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը, եւ «Բաքուն հավատում է այդ հայտարարություններին»: