Երեկ Երեւանում տագնապ է հայտարարվել եղանակային վատ պայմանների պատճառով: Ժամը 17.15-ից մինչեւ 18.30-ը Երեւանում տեղացած անձրեւն ու քամին վնասել են մի շարք շենքերի, շինությունների եւ տների տանիքներ, ընկել են բազմաթիվ ծառեր, ինչի հետեւանքով խափանվել է երթեւեկությունը, վնասվել են ավտոմեքենաներ:
Հատուկ փրկարար ջոկատի կողմից կատարվել են 6 շենքի, տների ու շինությունների վնասված տանիքների թիթեղների ապամոնտաժման, 14 ծառի մասնատման աշխատանքներ: Համայնքային կոմունալ բաժինների աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ծառերի մասնատման ու ճանապարհի երթեւեկելի մասից հեռացման աշխատանքներ:
Տագնապի ավարտ է հայտարարվել միայն ժամը 22.10-ին:


























