Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Փհենյան այցելել: Այս մասին երեքշաբթի Սեուլում հայտնել է Հարավային Կորայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հաջորդ շաբաթ նախատեսված Եվրոպա այցի ժամանակ նախագահ Մուն Չժե Ինը Հռոմի պապին կփոխանցի Կիմ Չեն Ընի անունից Հյուսիսային Կորեա այցելելու հրավերը»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը սեպտեմբերի 18-20-ը Փհենյանում տեղի ունեցած երկկողմ գագաթնաժողովի ժամանակ Մուն Չժե Ինին ասել է, որ կցանկանար Պապին հրավիրել Հյուսիսային Կորեա այցելել: