Ինչպես ուրբաթ օրը,սեպտեմբերի 18-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը,ԱՄՆ-ի ծրագրած հակահրթիռային պաշտպանության նոր ճարտարապետությունը, թույլ կտա ինտեգրել ռուսական եւ ռադարային, եւ հրթիռային կոմպլեքսները։

«Ռուսների ռադարը գտնվում է Ռուսաստանի հարավային մասում, իսկ ռադիոլոկացիոն սիստեմը՝ Արմավիրի մետակայքում,մենք կողջունենք ռուսների մուտքը մեր ցանց»,- հայտարարեց ռազմային գերատեսչության ղեկավարը, նշելով, որ իր կարծիքով, ռադիոլոկացիոն սիստեմի ներգրավումը հնարավորություն կտա լրացնել բացթողումները Իրանի ընդգրկված տարածքում։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը այդ ձեւով կհայտնվի ավելի ձեռնտու իրավիճակում, քան առաջ էր։

Ինչպես հայտարարեց Հիլարի Քլինթոնը, համակարգը ամերիկյան զորքերին թույլ կտա տեղաբաշխվել Եվրոպայում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ավելի պաշտպանված լինել իրանական հրթիռների սպառնալիքից։

«Մենք կարող ենք ծավալել հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերը ավելի շուտ, քան ենթադրվում էր նախորդ ծրագրով։ Մենք կարող ենք օպերատիվ դիմակայել սպառնալիքներին, որոնք ներկայացնում են միջին եւ փոքր հեռավորության իրանյան բալիստիկ հրթիռները»,- հայտարարեց Քլինթոնը Բրուկինգսի համալսարանում ելույթի ժամանակ։

Հիշեցնենք, որ հակահրթիռային պաշտպանության նոր ծրագրի համաձայն, հրթիռային սպառնալիքից պաշտպանվելու համար Իրանի կողմից կօգտագործվեն բալիստիկ հրթիռներով տեղաբաշխված ծովային նավերը։ Ենթադրվում է, որ Միջերկրական եւ Հյուսիսային ծովերում միշտ կծառայեն ԱՄՆ-ի BMC երեք ռազմական նավերը, եւ անհրաժեշտության դեպքում նրանց քանակը կշատանա։ Նավերի վրա տեղակայված կլինեն նաեւ SM-3 հրթիռները։