Իսրայելը պատրաստ չէ Գազայի սահմանին հակամարտության սրմանը եւ ստեղծված լարվածությունից դուրս գալու այլ ուղիներ կփնտրի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Պաղեստինցիների կողմից զգուշություն կա, եւ ես կարծում եմ իրենք էլ են հասկանում, որ եթե այստեղ հակամարտություն բռնկվի, իրենք շատ թանկ կվճարեն դրա համար․․․ Մենք չենք ուզում, որ ծայրահեղ լարված իրավիճակը շարունակվի։ Մենք դրան պատրաստ չենք, հակառակը՝ գործնական որոշում կայացնելու փորձեր են նախաձեռնվում»,- նշել է Նեթանյահուն։
Վարչապետի հայտարարությունը հրապարակվել է Գազայի հետ սահմանին իրավիճակի լարման ֆոնին։




























