Եվրոպացի քաղաքական գործիչները բելառուսական իշխանություններին կոչ են արել մահապատժի վրա արգելք սահմանել։ Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որ դեռեւս նման պատժամիջոց է կիրառում։ Այս մասին հայտարարել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրոպայի խորհրդի քարտուղար Թուրբյորն Յագլանդը՝ տեղեկացնում է DW-ն։
ԵՄ-ն եւ Բելգիայի կառավարությունը ծրագրում են 2019թ․ փետրվարի վերջին Բրյուսելում անցկացնել մահապատժի դեմ 7-րդ Համաշխարհային համագումարը։ Մահապատիժը չեղյալ են համարել ԵՄ 28 անդամ եւ Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրները։




























