Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի կառավարության դեմ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել։ Express-ը հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին արհմիությունների կողմից կազմակերպված մոտ 100 բողոքի երթ է տեղի ունեցել ամբողջ Ֆրանսիայում, այդ թվում՝ Փարիզում, Նիցցայում, Մարսելում, Տուրում եւ այլն։

Ուսանողները, ընկերությունների աշխատակիցները, թոշակառուները՝ բոլորը, բողոքել են «սոցիալական մոդելի քայքայման դեմ»։ Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, ովքեր իրավապահների վրա զանազան իրեր են նետել։

Ըստ արհմիությունների՝ միայն Փարիզում ցույցերին մասնակցել է 50000 մարդ, ըստ ոստիկանների՝ 2900։