ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է 267 մլն դոլարի լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ, եթե վերջինս պատասխան միջոցառումներ ձեռնարկի։

Նա նաեւ նշել է, որ Չինաստանը դեռեւս պատրաստ չէ առեւտրային գործարքի կնքմանը, եւ չինական պատվիրակության հետ մի քանի հանդիպումներ հետաձգվել են։

Նշենք, որ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները շատ են լարվել։ Թրամփը Չինաստանին մեղադրում է մտավոր սեփականության գողության եւ տնտեսական անարդար քաղաքականություն վարելու մեջ։ ԱՄՆ-ը արդեն իսկ չինական արտահանվող ապրանքների համար տուրքեր է սահմանել, ինչին Չինաստանը պատասխանել է հայելային միջոցներով։