Էստոնիայի ֆուտբոլային միության մամուլի քարտուղար Միխել Ույբոլեհտը հայտարարել է, որ Էստոնիայի եւ Բուլղարիայի հավաքականների միջեւ կայացած ընկերական հանդիպման վերջնահաշիվը (2-2) կապված է բուքմեյքերական խարդախությունների հետ:
Էստոնացիները կասկածում են հանդիպման մրցավարներին, որոնց միջոցով բուքմեյքերները կարող էին իրականացնել իրենց խարդախությունը:
«Հանդիպումը կազմակերպվել էր մի գործակալության միջոցով: Խարդախության մասին առաջին ազդանշանները ստացվեցին դեռ մինչեւ խաղի սկիզբը, իսկ նրա ընթացը հաստատեց մեր կասկածները:
Այդ նույն գործակալությունը կազմակերպել էր նաեւ Լատվիա-Բոլիվիա հանդիպումը կրկին նույն սցենարով. բոլոր գոլերը խփվել էին 11 մետրանոց հարվածներից»,- Ույբոլեհտի խոսքերն է մեջբերում Delfi-ն:
Տեղեկացնենք, որ Էստոնիա-Բուլղարիա հանդիպմանը չորս գոլ է եղել, բոլորը խփվել են 11 մետրանոց հարվածներից:




























