Այսօր «Խիմկի» ֆուտբոլային ակումբը Մոսկվայից մեկնել է Անթալյա: Ինքնաթիռում Հայաստանի հավաքականի եւ «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին OneDivison.ru-ի հետ իր տպավորություններն է կիսել Ռուսաստանի հավաքականի մասին
Ռոման, երեկ դուք դիտե՞լ եք ձեր մրցակցի` Ռուսաստանի հավաքականի խաղը։
Այո, հանդիպումը դիտել եմ ամբողջությամբ: Ինձ թվում է, տղաներն այդ խաղում այդպես էլ չկարողացան մոտիվացիա գտնել: Երեւի, իրենց հնարավորությունների 50 տոկոսից էլ ցածր խաղացին: Բայց սա ընկերական խաղ էր, Հայաստանի հետ հանդիպմանը բոլորովին այլ պատկեր կլինի:
Ինչպես եք գնահատում ձեր պատրաստվածությունը այս պահին?
Ես մի փոքր բաց թողեցի նախորդ հավաքը, այդ իսկ պատճառով պետք է հասցնեմ:




























