Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ-օփեն» մրցաշարում փետրվարի 10-ին կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Տիգրան Պետրոսյանը անսպասելիորեն սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկուն: Հայաստանի ներկայացուցիչներից այս անգամ հաղթանակ տոնեց Ավետիք Գրիգորյանը, ով սեւերով պարտության մատնեց Անտոն Կորոբովին:
Սերգեյ Մովսիսյանն ու բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ոչ-ոքի խաղացին: Առայժմ մեր բոլոր շախմատիստներն էլ տեղ են գրավում աղյուսակի միջնամասում:





























