Չինաստանը ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին հասարակական կարծիքի վրա ազդելու աննախադեպ քարոզչություն է սկսել։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ անվտանգության ներկայացուցիչները՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսոնը եւ ՀԴԲ-ի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը, ելույթ ունենալով Սենատում, հայտարարել են, թե Չինաստանը միջամտում է ԱՄՆ ընտրություններին։

Նիլսոնի խոսքերով՝ այլ երկրների կողմից անվտանգության սպառնալիք կա ընտրողների հանդեպ։

Այն հարցին, թե Չինաստանը Ռուսաստանից ավելի շա՞տ սպառնալիք է ներկայացնում, ՀԴԲ-ի ղեկավարը պատասխանել է, թե Չինաստանն իրենից ներկայացնում է «ամենալայն, բարդ եւ երկարաժամկետ սպառնալիքը, որին մենք բախվում ենք»։