Չինաստանի կառավարությունը պետք է սատարի տեղական ընկերություններին, որպեսզի նրանք թողարկեն սթեյբլկոին, որի արժեքը յուանի հետ կապված կլինի՝ կարծում էԱզգային բանկի աշխատակից Լի Լյանսունը։ Նա պատրաստել է մի զեկույց, որում ուսումնասիրել է կրիպտոարժույթի կապը ամերիկյան դոլարի հետ՝ տեղեկացնում է CoinDesk-ը։

Մասնագետի կարծիքով՝ նման արտարժույթի զարգացումը ամրապնդում է դոլարի դիրքերը։ Նա ընդգծել է, որ Չինաստանին եւս անհրաժեշտ է կրիպտոարժույթ։

Նրա հետ համաձայնել է OKCoin բորսայի համահիմնադիր Ստար Սյուն, ով չինական սթեյբլկոինի թողարկումն անխուսափելի է համարել։ Սակայն, փորձագետները նշել են, որ կրիպտոարժույթները դեռեւս երկար ճանապարհ ունեն անցնելու՝ մինչեւ կարողանան ազդել գոյություն ունեցող տնտեսական համակարգի վրա։