ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գոհ չի մնացել երկու Կորեաների միջեւ ռազմական սպառնալիքների նվազեցման շուրջ համաձայնության ձեռքբերումից։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտգործնախարար Կան Չունգ Դան՝ պատասխանելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե ճիշտ են արդյոք ամերիկյան ԶԼՄ-ների տվյալները, որ Պոմպեոն գոհ չի եղել համաձայնությունից։ Նախարարը չի հստակեցրել, թե ինչից է դժգոհ եղել Պոմպեոն, սակայն ասել է, որ նա իրեն այդ մասին բազմաթիվ հարցեր է տվել՝ տեղեկացնում է AP-ն։
Համաձայնությունը նախատեսում է երկու Կորեաների ցամաքային եւ ծովային սահմանների երկայնքով բուֆերային գոտու ստեղծում, ինչպես նաեւ՝ սահմանին սպառազինությունների եւ սահմանպահների թվի կրճատում եւ ապառազմականացման գոտու ականազերծում։




























