Վիետնամում բլոգերը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Facebook սոցցանցում քննադատական գրառումների համար՝ տեղեկացնում է AFP-ն։

Լրագրող Դո Կոնգ Դոունգը Facebook-ում իր կարծիքն է հայտնել մի շարք բացասական երեւույթների մասին՝ քննադատելով կառավարությանը։ Դրանից հետո նա 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ «ժողովրդավարական ազատությունները չարաշահելու համար»։ Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբանը։

«Դոունգը խոստովանել է, որ պայքարում է կոռուպցիայի եւ անարդարության դեմ՝ պահանջելով, որ հարգվեն մարդկանց իրավունքները, սակայն նա ոչինչ չի արել կուսակցության կամ պետության դեմ»,- ասել է նա, ապա հավելել, որ իր պաշտպանյալին ազատազրկել են մյուսներին վախեցնելու համար։