ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հետ հակասությունների մասին, ինչպես նաեւ չի բացառել վերջինիս հրաժարականը, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը։ Պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք Մետիսը հրաժարական տալ, Թրամփը պատասխանել է․ «Չգիտեմ, նա ինձ չի ասել»։
Միաժամանակ նախագահը հավելել է, որ Մետիսի հետ ինքը հրաշալի հարաբերություններ ունի։
«Սակայն, հնարավոր է նա հեռանա»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ մի օր բոլորն էլ հեռանում են։
Սեպտեմբերին Մետիսը կոչ էր արել հումորով վերաբերել լրատվամիջոցներոմ հայտնված լուրերին իր հնարավոր հրաժարականի մասին։ The New York Times-ը գրել էր, որ Թրամփը դիտարկում է Մետիսին պաշտոնից ազատելու հնարավորությունը ընտրություններից հետո։


























