Ուկրաինական Բերդյանսկ քաղաքում ճանապարհային խոշոր պատահար է տեղի ունեցել։ Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին ժամը 18։00-ին։ Volksvagen միկրոավտոբուսի եւ Daewoo մակնիշի ավտոմեքենայի բախման արդյունքում 18 մարդ է տուժել։ Ինչպես հայտնել են Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, միկրոավտոբուսի տասնվեց ուղեւորները, ինչպես նաեւ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածների թվում կա տասներկուամյա մի երեխա։