Էստոնիա-Բուլղարիա աղմկահարույց ֆուտբոլային ընկերական խաղը (2-2) սպասարկել են ՖԻՖԱ-ի արտոնագիր չունեցող հունգար մրցավարները:

Էստոնական կողմը խաղից հետո կասկած էր հայտնել, որ մրցավարները կախված են բուքմեյքերական խարդախությունների հետ, եւ դա ազդել է խաղի վրա:

Որպես ապացույց նշվում է այն փաստը, որ խաղի համար խիստ մեծ խաղադրույքներ են կատարվել: Բացի այդ, բոլոր չորս գոլերն էլ խփվել էին 11 մետրանոց հարվածներից:

Հանդիպման գլխավոր մրցավարը եղել է Կոլոս Լենգելը, ով վարում է հունգարական ֆուտբոլի երրորդ լիգայի խաղերը, նրան օգնել են նույն կարգի եզրային մրցավարներ:

Հայտնի է դարձել, որ խաղի կազմակերպիչ Footy Media International ընկերությունը Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է հատկապես հենց այդ մրցավարներին ուղարկել հանդիպումը սպասարկելու համար, տեղեկացնում է Postimees.ee.