Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործկոմի նախագահ Իլյա Լեւիտովը հայտարարել է, որ Անթալյայում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի վերջին նիստում այդպես էլ չի որոշվել, թե որտեղ պետք է անցկացվի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը` Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդների մրցաշարի հաղթողի միջեւ, տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»:

«Հարցը կախված վիճակում է: Ամենայն հավանականությամբ, մրցամարտի անցկացման վայրը կախված կլինի նրանից, թե ով կդառնա Անանդի մրցակիցը: Եթե մայիսին դառնա Արոնյանը, Հայաստանը երեւի կցանկանա աշխարհի առաջնությունն իր մոտ անցկացնել: Եթե ադրբեջանցիներից որեւէ մեկը հաղթի, նրանք կցանկանան, իսկ Թոփալովի հաղթանակի դեպքում Բուլղարիան նույնը կանի», -նշել է Լեւիտովը: