Էստոնիայի ֆուտբոլային միության մամլո-քարտուղար Միխել Ույբոլեհտը հայտարարել է, որ Էստոնիայի եւ Բուլղարիայի հավաքականների միջեւ կայացած ընկերական հանդիպումը (2-2) կապված էր բուքմեյքերական խարդախությունների հետ:

Էստոնացիները կասկածում են հանդիպման մրցավարների վրա, որոնց միջոցով բուքմեյքերները կարող էին իրականացնել իրենց խարդախությունը:

«Հանդիպումը կազմակերպվել էր մի գործակալության միջոցով: Խարդախության մասին առաջին ազդանշանները ստացվեցին դեռ մինչեւ խաղի սկիզբը, իսկ նրա ընթացքը հաստատեց մեր կասկածները: Այդ նույն գործակալությունը կազմակերպել էր նաեւ Լատվիա-Բոլիվիա հանդիպումը եւ նրա սցենարն էլ էր նույնը. բոլոր գոլերը խփվել էին 11 մետրանոց հարվածներից»,- Ույբոլեհտի խոսքերն է մեջբերում Delfi-ն:

Մեզ մնում է միայն նշել, որ Էստոնիա-Բուլղարիա հանդիպման բոլոր չորս գոլերն էլ խփվել են 11 մետրանոց հարվածներից: