Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ-օփեն» մրցաշարում երեկ կայացած 4-րդ տուրը առայժմ ամենաանհաջողը ստացվեց: Սերգեյ Մովսիսյանն ու Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Ավետիք Գրիգորյանը պարտվեց չինացի Ժու Ժիանչաոին: Պարտություն կրեց նաեւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը:

Առայժմ մեր շախմատիստները հեռու են մրցանակային տեղերից: