Իտալիայի ցածր ֆուտբոլային դիվիզիոններից մեկի հանդիպման ժամանակ արտառոց միջադեպ է գրանցվել:
Միջադեպը տեղի է ունեցել «Ալբերետա-72» եւ «Սանկատ» թիմերի միջեւ հանդիպման ընթացքում:
«Սանկատի» ֆուտբոլիստ Անդրեա Բյոնդին մրցավարին վիրավորելու համար կարմիր քարտ է ստանում: Դա այնքան է զայրացնում խաղացողին, որ նա բռնում է մրցավարի վզից եւ սուլիչը խոթում նրա բերանը: Բարեբախտաբար, ֆուտբոլիստին այդպես էլ չի հաջողվում այնպես անել, որպեսզի մրցավարը կուլ տա սուլիչը: Ի վերջո, ֆուտբոլային խուլիգանին դաշտից հեռացնում են:
Այս արարքի համար իտալացի ֆուտբոլիստին որակազրկել են 20 ամսով, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:





























