Թենիսի Australian Open-2011-ի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչը ընկերուհու` Ելենա Կրստաիչի  հետ այցելել են ժամացույց արտադրող հայտնի Audemars Piguet ընկերություն: Նրանց հրավիրել էին հենց ընկերության սեփականատերերը:

Ընկերության արտադրամասում Ջոկովիչին նվիրել են 265 000 եվրո արժողությամբ «Royal Oak» տեսակի ժամացույցը: Ի պատասխան, Ջոկովիչը ընկերության ղեկավարներից Պիեռ Բոտինելլիին նվիրել է իր իր HEAD թենիսի ռակետը, որով նա խաղացել էր Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, հաղորդում է Menstennisblog.info-ն: