Հունգարիայի մայրաքաղաք Բուդաշեպտում այսօր` փետրվարի 12-ին մեկնարկում է ձյուդոյի Աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը:
Առաջնությանը մասնակցում են 51 պետություններ:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը NEWS.am-ին հայտնել է, որ մեր երկիրը ներկայացնում են 6 մարզիկներ:
60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը առաջին գոտեմարտը կանցկացնի Հունգարիան ներկայացնող Շարբո Ֆրիգեսի հետ, 66 կգ Արմեն Նազարյանը Կրաբ Ջեֆրի-Յակինտո Պեդրո զույգի հաղթողի, իսկ նույն քաշային կարգում Համբարձում Տոնոյանը` Միտերֆելներ Անդրեաս-Ջերեբ Անդրո զույգի հաղթողի հետ:
73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանի առաջին մրցակիցը լինելու է ռուսաստանցի Դենիս Յարցեւը, նույն քաշային կարգում Արտյոմ Բաղդասարյանը կմրցի էստոնացի Կունտեր Ռոտնբերգի հետ:
Վաղը մրցագորգ կելնի 100 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը եւ կմրցի Նայդան Տուվշինբայեւի հետ:





























