Կանադայի ափերին տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժը գրանցվել է երկուշաբթի UTC ժամանակով 05.39-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր կղզու արեւմտյան ափի Տոֆինո շրջանից 260,4 կմ արեւելք: Օջախը գտնվում է 11 կմ խորությամբ:
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին օպերատիվ տեղեկություններ չկան: Ցունամի սպառնալիք չկա:




























