Ռուսական Պերմ քաղաքի «Ամկար» եւ բուլղարական «Սլավիայի» միջեւ անցկացված ընկերական հանդիպման ժամանակ զավեշտալի միջադեպ է գրանցվել: Երկու թիմերի գլխավոր մարզիչները`Ռաշիդ Ռահիմովը եւ Էմիլ Վելեւը հենց խաղի ընթացքում ձեռնամարտի միջոցով հարաբերություններ են պարզել:
Ծեծկռտուքի առիթ է հանդիսացել բուլղարական թիմի խաղացողներից մեկի կոպիտ խախտումը, որից հետո Ռահիմովը մոտեցել է «Սլավիայի» պահեստայինների նստարանին` այդ դրվագի հետ կապված իր դժգոհությունը հայտնելու համար: Անմիջապես կռիվ է սկսվել, որը սակայն երկու կողմերի ներկայացուցիչները արագորեն մարել են:



























