Այսօր Անգլիայի Պրեմիեր-լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» եւ «Մանչեսթեր Սիթի» թիմերի միջեւ հանդիպումը կդառնա ամենաթանկարժեքը ոչ միայն ֆուտբոլի, այլ նաեւ ողջ համաշխարհային սպորտի պատմության մեջ:

Երկու թիմերի հիմնական կազմի ֆուտբոլիտներն ձեռք բերելու համար ծախսվել է մոտ 850 մլն դոլար: Նույնիսկ հանրահայտ սուպերկլասիկոն, որտեղ հանդիպում են «Ռեալն» ու «Բարսելոնան», շատ ավելի «էժան» է: Սակայն «մանչեսթերյան ռեկորդը» կարճ կյանք է ունենալու, որովհետեւ մոտ մեկ ամիս անց Լոնդոնում կայանալու է «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որին մասնակցող ֆուտբոլիստների վրա ծախսվել է 900 մլն դոլար: Ի դեպ, այս ռեկորդն էլ կկայանա «Չելսիի» կողմից Ֆերնանդո Տոռեսին 50 մլն ֆունտ ստերլինգով գնելու շնորհիվ, նշում է Wall Street Journal-ը: