Մանչեսթերյան դերբին լիովին արդարացրեց բոլոր սպասելիքները: Սկզբունքային այս մրցավեճում հաշիվը 41-րդ րոպեին շատ գեղեցիկ կոմբինացիայի հետո բացեց "ՄՅՈՒ"-ի հարձակվող Լուիշ Նանին:
Երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին "Սիթիի" խաղացող Դավիդ Սիլվան հավասարեցրեց հաշիվը: Իսկ 78-րդ րոպեին "ՄՅՈՒ"-ի հարձակվող Ուեյն Ռունին ապշեցուցից գեղեցկության գոլի հեղինակ դարձավ` 2-1 Անիմաստ է այդ գոլը նկարագրել: Այն պարզապես կարելի է դիտել մեր տեսահալովակում: Հանդիպումը այդպես էլ ավարտվեց այդ հաշվով` 2-1 եւ "Մանչեսթեր Յունայթեդը" շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:





























