Ես միշտ նախընտրում եմ մեր արտասահմանցի գործընկերների հետ բանակցություններն ազնիվ եւ առանց խարդախություների վարել: Հոկտեմբերի 24-ին՝ ԱԺ-ում ելույթ ունենալիս, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում, նրա խոսքով նույնը վերաբերում է նաեւ Վրաստանից գործընկերներին:

«Վրաստանի ինչպես նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, այնպես էլ ներկայիս վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ ես բարեկամական հարաբերություններ ունեմ», - նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ նաեւ Ջավախք կատարած այցին, որն իրականացվել էր Վրաստան այցելության շրջանակներում:

«Ինչ վերաբերում է Ջավախք այցին, ինչպես հասկանում եք, Վրաստանի իշխանությունները աջակցում էին տվյալ ուղեւորությունը: Ինչպես այդ ժամանակ ասում էի, մենք պետք է մեր հարաբերություններից բացառենք դավադրության տեսություննեռրը: Եթե դա մեզ հաջողվի, ապա մի շարք հարցերի լուծումը ավելի պարզ ու մատչելի կդառնա: Ես չեմ կարող պնդել, որ մեր հարաբերություններում չկան եւ չեն լինի խնդիրներ, քանի որ դրանք կան բոլոր հարաբերություններում: Բայց շատ կարեւոր է մթնոլորտը: Եվ մեզ հաջողվել է բարեկամական մթնոլորտ հաստատել», - ընդգծեց Փաշինյանը:

Նա նաեւ հայտնեց, որ Վրաստանի վարչապետի հետ մշտական կապ է պահպանում:

Բացի այդ Փաշինյանը նշեց, որ Վրաստան իր այցի շրջանակներում վրացի գործարարներից իմացել է, որ Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհը վատ վիճակում  է եւ նշեց, որ վերջերս, Հայաստանի կառավարությունն իր հաշվին, զվաղվել է ճանապարհի վերանորոգմամբ եւ արել է այնքան, որքան թույլ են տվել հնարավորությունները:

«Ես շատ ուրախ եմ, որ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ մենք հաստատեցինք այն փաստը, որ մեր բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են: Կարծում եմ, մոտ ապագայում մենք նոր իմպուլս կհաղորդենք մեր հարաբերություններին», - ասաց Փաշինյանը: